«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում հավաքվել ԱԺ-ի մոտ

Նիկոլ-Աղբալյան LogoՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ս/թ. փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Մենք սատարում ենք «Նաիրիտի» աշխատակիցներին, որոնք փետրվարի 12-ին իրենց պահանջները ներկայացրեցին ՀՀ նախագահին, և միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլորին` ս/թ փետրվարի 25-ին` երեքշաբթի, ժամը 14:00 լինել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19, միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով:

«Նիկոլ Աղբալյան» ուսնաողական միություն

Տպել Տպել