Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հավհաննիսյանը զեկույցով հանդես է եկել Լիբանանում

lsaran91-720x441Երեկ Բեյրութում, Լիբանանի «Ազդակ» պարբերականի կազմակերպմամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես է եկել Արցախի մշակութային կյանքի վերաբերյալ զեկույցով: Նա մանրամասն ներկայացրել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը և ընդգծել, որ նախարարության գլխավոր ջանքերը պետք է դիտել մշակույթի ինքնության պահպանմանն ուղղված գործունեությամբ: Լեռնիկ Հովհաննիսյանը նաև ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական նպատակները, մասնավորապես՝ Արցախի տաղանդավոր պատանիների տաղանդների զարգացումը, երիտասարդության հետ կապված տարբեր ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Լեռնիկ Հովհաննիսյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ նաեւ նախարարության կազմակերպած մշակութային ձեռնարկներին եւ իրագործած ծրագրերին: Նա մանրամասն նշեց Արցախում արվեստի կենտրոնների, թանգարանների, թատրոնի եւ մշակույթի տների վերանորոգման աշխատանքների մասին` հայտնելով, որ վերանորոգման որոշ ծրագրեր արդեն կատարված են եւ աշխատանքներ են տարվում այդ կենտրոններում աշխատանքային աշխուժությանը զարկ տալուն: Ընթացքի մեջ են որոշ ծրագրեր, հատկապես՝ Արցախի Քաշաթաղի շրջանում, որտեղ պակասում են նման կենտրոնները :

Զեկուցման ավարտին լսարանի ներկաները իրենց հարցերն ուղղեցին զեկուցողին:

aparaj.am

Տպել Տպել