ԱՄՆ Վայոմինգ նահանգը մերժել է ադրբեջանամետ բանաձևը

753873(1)ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ներկայացուցիչների պալատը 35 դեմ, 25 կողմ ձայներով մերժել է ադրբեջանամետ HJ 002 բանաձևը: Բանաձևի ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են` հղում կատարելով խոսքի ազատության հիմնարար իրավունքի հանդեպ Բաքվի ճնշումներին և կրոնական անհանդուրժողականությանը: «Ադրբեջանը ռեպրեսիվ և բռնապետական կառավարություն ունի, որը ոտնահարում է խոսքի, հավաքների և կրոնական ազատությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է բանաձևի ընդդիմախոսներից` կոնգրեսական Նաթան Ուինթերսը:elen

«Մենք հպարտանում ենք` տեսնելով, որ Վայոմինգի Ներկայացուցիչների պալատը միացել է ԱՄՆ նահանգների աճող թվին, որոնք ամուր կանգած են ժողովրադավարության, խոսքի և կրոնական ազատության ամերիկյան հիմնարար սկզբունքների օգտին` մերժելով նման արատավոր բանաձևերը»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Ըստ նրա` նահանգի օրենսդիրները նման քայլով ազդեցիկ հաղորդագրություն են ուղարկել Ադրբեջանի բռնակալ Ալիևին, որ համագործակցությունը Բաքվի հետ անհնար է քանի դեռ շարունակվում են վերջինիս ճնշող մարտավարությունը և ատելություն սերմանող արշավները հայերի և առհասարակ բոլոր քրիստոնյաների դեմ:

Վայոմինգ նահանգից բացի, ադրբեջանամետ բանձևեր են մերժել Հավայիի և Հարավային Դակոտայի նահանգների օրենսդիր մարմինները: Ինչպես հաղորդում է Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ մյուս նահանգները, ուր քննարկման են դրված նման բանաձևեր, ևս կոշտ դիմադրության են ցուցաբերում ադրբեջանական արշավին:

armenpress.am

Տպել Տպել