Դերսիմում տեղի ունեցածը եւս ցեղասպանություն է

Dersim (1)1938-ին Դերսիմում տեղի ունեցած կոտորածը եւս ցեղասպանություն էր:dersim

Այս մասին այսօր Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Դերսիմահայերի փոխօգնության ու հավատքի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեկին:

Ըստ նրա՝ 1915-ի ցեղասպանության ու 1938-ին Դերսիմի կոտորածների հարցերը շատ կարեւոր են: «Կոտորածների միջոցով թուրքական ղեկավարները փորձել են լուծել միաժամանակ հայերի ու ալավիների հարցը, որոնք այն ժամանակ միավորվել էին: Պետությունը ժամանակին մեծ տարբերություն էր դնում ալվիների ու երկրում բնակվող մյուս մահմեդականների միջեւ: Դերսիմի ալավիներին «անհավատ» էին կոչում»,-ընդգծել է Գյուլթեքին:

Նա նշել է, որ դերսիմահայերը երկու անգամ են ապրել ոչնչացման վտանգը ու մինչ օրս վախենում են իրենց հայեր կոչել:

Նա նաեւ վրդովված նշել է, որ Թուրքիայի, այսպես կոչված, պատմաբանները գիտեն ամեն ինչ, բացի Դերսիմի իրադարձություններից:

Տպել Տպել