Գաղափարի ազատամարտիկը

թելմանԱյսօր Թելման Հարությունյանը կդառնար 55 տարեկան: Նրա տարեդարձի կապակությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ ԿԿ, ԱԵՄ, ՀՕՄ-ի, ընտանիքի անդամներ, հարազատներ այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:

Ծաղկեպսակ եւ ծաղիկներ խոնարհելուց հետո մատուցվեց հոգեհանգստի կարգ:

Թելման Հարությունյանը Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից առաջամարտիկների շարքում էր: Մտնելով ՀՅԴ շարքեր, մինչեւ ազգային-ազատագրական պայքարի ավարտը մարտնչել է հանուն վեհ գաղափարների՝ հանուն հայրենիքի եւ նրա լուսավոր ապագայի:

Նա այն մարդկանցից է, ում արարքների վրա է ստեղծվել մեր նորագույն պատմությունը՝ 1988-ին Ստեփանակերտի մարզկոմի շենքի խորհրդային միություն դրոշի փոխարեն նա պարզեց հայկական եռագույնը:

«Ընդունված է, որ դրոշը բարձրացնում են հակառակորդի, թշնամու կառույցի վրա, բայց մեր ժողովրդին այլ բախտ էր վիճակված, մեր ժողովուրդը այդ ազատության դրոշը պետք է բարձրացներ իր իսկ կառուցած շենքի վրա, դա ոչ միայն հաղթանակի, այլեւ ոգեկոչման, պայքարի դրոշ էր, այդ պատիվը ազգը վստահեց Թելման Հարությունյանին, նա պատվով դա կատարեց, այդ դրոշի հետեւից հազարավոր մարդիկ գնացին, կերտելով ազգային պետականություն»,- այսօր դաշնակցական գործչի շիրմաքարի մոտ հավաքված հարազատներին ներկայությամբ նշել է ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը:

aparaj.am

Տպել Տպել