Այսօր, մարտի քսանմեկի առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից:
Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են:
Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր:
Կան տուժածներ:







