1872-1923թ – Գարեգին (Արմեն Գարո ) Փաստրմաճյան

ԱՐՄԵՆ ԳԱՐՈԳարեգին Փաստրմաճյանը ծնվել է 1872թ փետրվարի 2-ին Կարինում (այժմ`Էրզրում):

Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891թ.:

Ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում,որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆրանսերեն՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում:

Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին:

1895-ին ստանձնել է Զեյթունի ապստամբներին օժանդակելուգործը: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի(Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի:

Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել:

1901-ին հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1905-ին, հայ-թաթարական բախումների ժամանակ, ղեկավարել է հայերի ինքնապաշտպանությունը:

Գարո

1908-ին ընտրվել է թուրքական խորհրդարանի անդամ:

1914-ի սեպտեմբերի անցել է Կովկաս, գործուն մասնակցություն ունեցել հայկական կամավորական շարժմանը: 1917-ին, որպես Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնել է ԱՄՆ և նյութական օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայերին:

1920-ի ապրիլից՝ ՀՀ (1918-20) դեսպան ԱՄՆ-ում:

Հայոց ցեղասպանության իրողությունը ծանր առողջական հետեւանք է ունենում Արմեն Գարոյի համար, որի պատճառով էլ վատանում է նրա առողջական վիճակը:Նրա հիվանդությունը ավելի է խորանում երբ վերացվում է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Նա վախճանվում է 1923թ. մարտի 27-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում` սրտի հիվանդությունից:

Արմեն Գարոն մեր ազգային հերոսներից է…

Կարևոր դեր է կատարել երիտ-թուրքական պարագլուխներին ահաբեկման միջոցով պատժելու «Նեմեսիս» գործողության ղեկավարման մեջ:

Տպել Տպել