Թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակում-քննարկմանը

sJTjETNatLQIyg37ATMLoXCzn5Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության ընդունման համար ակտիվ պայքարող Ռագըփ Զարաքօլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը:

Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին գրել և հրատարակել է 1990-ականների սկզբից: Նրան պատկանող Belge տպագրատունը 10 հատոր է հրապարակել Ցեղասպանության թեմայով, ինչի համար Զարաքօլուն ու իր ընտանիքի անդամները մշտապես հետապնդվել են Թուքիայի իշխանությունների կողմից և անգամ՝ բանտարկվել:

Capitol Hill-ում ամեն տարի անցկացվող Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում-ծրագիրն իրականացվում է հայ-ամերիկյան կազմակերպությունների, Հայաստանի դեսպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի մասնակցությամբ՝ մեկտեղելու ամերիկացիներին և վերահաստատելու հանցագործությանը արդարացի և ճիշտ լուծում տալու ընդհանուր պարտավորվածությունը:

Տպել Տպել