«Փրկենք Քեսաբը» կոչով բողոքի ցույցեր են ծրագրվում Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց

saveԱվստրալահայ համայնքի անդամները ապրիլի 2-ին բողոքի խաղաղ ցույցեր կանցկացեն Սիդենեյ քաղաքի թուրքական հյուպատոսարանի շենքի դիմաց` Քեսաբի հայ համայնքին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Ավստրալիայում լույս տեսնող «Արմենիա» շաբաթերթը:

Սիդնեյում կայանալիք բողոքի ակցիայով Ավստրալիայի հայ համայնքը միանում է աշխարհի համայն հայությանը դատապարտելու թուրքական գործողությունները և հարձակումները սիրիական Քեսաբ քաղաքի վրա, որ 1915 թվականին հայերի դեմ ուղղված ցեղասպան քաղաքակնության շարունակությունն են:

«Սա կարևոր հնարավորություն է ավստրալիահայ համայնքի համար` հրապարակայնորեն իրենց համերաշխությունը հայտնելու Քեսաբի հայ համայնքին: 1915 թվականին Օսմանյան կայսրության թուրք ղեկավարները կազմակերպեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը և այսօր` 21-րդ դարում, ժամանակակից Թուրքիայի կառավարությունը նույն քաղաքականությունը շարունակում է Սիրիայի հայերի դեմ»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

armenpress.am

Տպել Տպել