Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

օգնիր«Օգնիր եղբորդ» կազմակերպությունը քեսաբահայությանը աջակցելու համար դրամահավաք է սկսել:

Կազմակերպության կոչ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում:

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն: Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին`

Anelik Bank

AMD 11807008554300

EUR 11807008554302

USD 11807008554301

RUR 11807008554303

Տպել Տպել