Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»

argenԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին:

Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը»: Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»”>

Արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»:

Այս նախագիծը հաստատվել է, օրենսդիր խորհուրդը նաև հաստատել է օրենսդիր Պաբլո Ֆեռեռայի նախագիծը, որով առաջարկվում է Կրթության նախարարությանը «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքի առանձին դպրոցական թաղամասերում, կրթական ծրագրի շրջանակներում, «Հանդուրժողականությունը և հարգանքը ժողովուրդների միջև» թեմայով միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:

«Հիշատակի մասին կրթությունը նշանակում է սովորեցնել հարգել և պաշտանել մարդու իրավունքները: Այս առումով ցեղասպանության խնդրի մասին ուսուցման ընգրկումը կրթական ծրագրում շատ կարևոր է ոչ միայն ոգեկոչելու, այլև նման արտառոց և դաժան իրադարձությունների պատճառ դարձած հանգամանքներն ուսումնասիրելու տեսանկյունից»,- նշել է Ֆեռեռան:

http://asbarez.com/121540/buenos-aires-law-marks-99th-anniversary-of-genocide/

Տպել Տպել