Մամլո Հաղորդագրություն

լօգօԱպրիլի 6-ին, ժամը 14.00ին Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:

ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ:

Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք», Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»

«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայություն

5 ապրլի 2014թ.
Թբիլիսի

Տպել Տպել