Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը ինչ-որ չափով ճնշում էր Սպիտակ տան վրա և ուղիղ ճնշում՝ Թուրքիայի վրա

ԿիրոՄաԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը և այն մոտեցումները, որոնք արտահայտված են բանաձևի մեջ Ցեղասպանության ճանաչման հարցում, ինչ-որ չափով ճնշում էր Սպիտակ տան վրա, մյուս կողմից՝ ուղիղ ճնշում՝ Թուրքիայի վրա։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանի խոսքով՝ հանձնաժողովն այլևս բան չունի անելու, և պետք է որ հարցը գնա Սենատի լիագումար նիստ։

«Անհրաժեշտ է հանձնաժողովի կողմից որդեգրելը, որպեսզի հարցը գնա ամբողջ Սենատի առաջ»,-ասաց նա։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նկատեց, թե հատկանշական է, որ առնվազն 25 տարի է՝ Սենատի կողմից նման որոշում չի եղել։

tert.am

Տպել Տպել