Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է

Աղվան1Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք, թե ինչքանով Հովիկ Աբրահամյանը կարդարացնի իրեն: Նոր վարչապետի նշանակման մասին տեղեկությանն արձագանքել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանը կարող է տնտեսությունը հանել ճգնաժամից եւ ինչքանով է ճիշտ նրա նշանակումը, Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»:

Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են ՀՅԴ-ին նախարարի պաշտոն առաջարկել կառավարության կազմում, ՀՅԴ խմբակցության քարտուղարն արձագանքել է. «Բազմիցս ասել ենք, որ մենք քննարկում ենք ծրագրային հարցեր, կառավարության կազմ մտնելը կախված է նրանից` արդյոք իշխանությունները կհամաձայնվեն մեր ծրագրերի հետ, թե ոչ»:

Ինչ վերաբերում է իշխող Հանրապետական կուսակցությունը համաձայն է ապրիլի 10-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացրած յոթ կետից բաղկացած ծրագրին, թե ոչ` դեռ չի արձագանքել. «Իշխանությունները դեռ չեն արձագանքել, սպասում ենք պատասխանի»,- ասել է նա:

Տպել Տպել