Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք

աղվան1 -Պարո’ն Վարդանյան, նախ անդրադառնանք արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին: Ի վերջո, կարող ենք փաստել, որ այդ հրաժաականը քառյակի գործունեության արդյունքն էր, թեեւ իշխանություններն ամեն կերպ դա հերքում են: Ավելին` անգամ պնդում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով քառյակի գործերը տապալվեցին:

-Պարզ բաներ կան. մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը, այսօր կառավարությունը հրաժարական է տվել, բոլոր նախարարները պաշտոնակատարներ են, և սա է փաստը, իսկ փաստերը դաժան բաներ են: Մնացյալը, թե ով ինչպես է մեկնաբանում, ով ինչ է ասում, դրանք, կարծում եմ, կարևոր չեն:

-Արդեն նոր վարչապետ ունենք: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ:

– Քաղաքական մեծամասնության իրավունքն ու մենաշնորհն է` նշանակել նոր վարչապետ, դրանից կախված` կձևավորվի նոր կառավարություն, և կառավարության ծրագրի բնույթից ու բովանդակությունից հնարավոր կլինի գնահատական տալ կառավարության նպատակներին: Իսկ արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ: Կապրենք, կտեսնենք:

-Պարո’ն Վարդանյանն, Հովիկ Աբրահամյանն այսօր, խոսելով հնարավոր կոալիցիաների մասին, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը դեռ շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Հնարավոր կոալիցիային մամուլը բազմիցս անդրադարձել է` նշելով, որ դրանում լինելու է ՀՅԴ-ն: Ի վերջո, ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմելո՞ւ է:

-Այդ մասին բազմիցս խոսվել է, և ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ էլ է երկրի նախագահը այդ մասին ասել: Մենք էլ մեր մոտեցումները բազմիցս շարադրել ենք: Մենք ունենք քաղաքական ուղղության խնդիր, մենք հստակ ձևակերպել ենք մեզ համար, թե ինչ է անհրաժեշտ անել` երկիրն այս ծանր ճգնաժամային վիճակից հանելու և նոր որակի պետություն ստեղծելու համար: Դրանք ամփոփված են Դաշնակցության ծրագրային մոտեցումներում, որոնք վերջին օրերին հղկվել ու մշակվել են և ունեն ոչ միայն համակարգային փոփոխությունների բնույթ, այլ նաև` կոնկրետ խնդիրներ լուծելու, և մենք դա ներկայացրել ենք հանրապետության նախագահին: Առաջին փուլը, փաստորեն, ավարտվել է, նշանակվել է վարչապետ: Մենք մտնում ենք երկրորդ փուլ, երբ 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն և այնուհետև ծրագիր ներկայացվի: Մենք դեռ ժամանակ ունենք, կսպասենք արձագանքներին: Կախված այն բանից, թե մեր առաջարկությունների որ մասը կընդունվի, դրանից էլ կբխի մեր վերաբերմունքը: Մենք այսօր որևէ այլ հարց օրակարգում չունենք, ավելին ասեմ` առաջիկա օրերին Դաշնակցության Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովն է, որի անցկացման ժամկետը տեղավորվում է այս 20-օրյա ժամկետում, և մենք, կախված իշխանությունների արձագանքից, արձագանքի տարողությունից, կորոշենք մեր անելիքները: Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք: Այսօր ԶԼՄ-ներով արդեն տարբեր եզրահանգումներ են անում, անուններ

Տպել Տպել