Կովսականում բնակարաններ են հանձնել սիրիահայ ընտանիքներին

ognir2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը:ognir1 2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը:

Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում:

«Օգնիիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:

«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, «Քաշաթաղ» հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:

«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ:

«Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են և սիրիահայությունը դեռևս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

Տպել Տպել