Իշխանության հետ կոլիցիայի հարց չի քննարկվում

արծվիկՆոր վարչապետի անունը երեկ հայտնի դարձավ, ու առաջիկա օրերին քննարկման թեմա է լինելու նոր կառավարության կազմի հարցը:

Դեռեւս պարզ չէ՝ նախարարների պաշտոնակատարներից ովքե՞ր կշարունակեն պաշտոնավարել եւ ո՞ր քաղաքական ուժերը ներգրավված կլինեն գործադիր մարմնում: ՀՅԴ-ի հետ խորհրդակցությունները դեռ շարունակվում են:

Իր հետագա մարտավարությունը ճշտելու համար, ՀՅԴ-ն՝ սպասում է մեծամասնության պատասխանին. ընդունո՞ւմ են իրենց ներկայացրած 7 կետերը, թե՞ ոչ: Դրանցից խորհրդարանական կառավարման մոդելն ու համամասնական ընտրակարգը կարող են իրականություն դառնալ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, բայց միայն այդքանը բավարար չէ:

«Այնպես չի, որ ասացին՝ 7 կետերը ընդունում ենք, ու մենք էլ վեր կացանք, գնացինք: 7 կետերն ընդունելուց բացի՝ նաեւ ամբողջական մեխանիզմները պետք է հստակեցվեն՝ դրանք առարկայորեն կյանքի կոչելու համար»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմության մասին օրենք, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում. սրանք խնդիրներ են, որոնք, եթե կա քաղաքական միասնական կամք, կարելի է լուծել նաեւ առանց սահմանադրական բարեփոխումների: ՀՅԴ-ի ծրագրային առաջնահերթություններից նաեւ այս հարցերն են քննարկվում այս օրերին իշխանության հետ: Կոալիցիայի հարց, Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ չի քննարկվում։

Տպել Տպել