Արամ Համբարյանի պատասխանը Ուորլիքի առաջարկին
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տարածել է հաղորդագրություն, որով պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Ուորլիքն այսօր ելույթ է ունեցել Քարնեգի հիմնադրամում և ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Ուորլիքը, մասնավորապես, ասել էր, թե ԼՂ-ն շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ուորլիքի ծրագիրը քիչ նոր բան է առաջարկում:
«Շրջանակը, որն այն ներկայացնում է, ոչ բարոյապես է ընդունելի, ոչ էլ գործնականում կայուն»,- ասված է Համբարյանի տարածած հայտարարության մեջ:
Արամ Համբարյանը ողջունել է ԼՂ կարգավիճակի վրա կենտրոնանալու մոտեցումը, սակայն նշել, որ Ուորլիքի ներկայացրած ծրագիրը հակասում է ժողովրդավարական ինքնորոշման գաղափարին, որն ամերիկյան իդեալ ու հարատև սկզբունք է:
Համբարյանը նշել է, որ «օկուպացիայի» լիովին սադրիչ և ոչ ճշգրիտ լեզուն գործածեով՝ այս առաջարկվող շրջանակը դարձյալ կոչ է անում Լեռնային Ղարաբաղին և Հայասանին՝ Բաքվի պատերազմական ագրեսիայի զոհերին, կատարել իրենց անվտանգությանը սպառնացող ռազմավարական զիջումներ՝ փոխարենը ստանալով չորոշակիացված և հեշտությամբ վերանայելի խոստումներ Ադրբեջանի ամբողջությամբ ռազմատենչ կառավարությունից:
yerkir.am







