ՀՅԴ-ն պատրաստակամ է կառավարության հետ աշխատելու միջոցով պարտադիր բաղադրիչը հանել օրենսդրությունից

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Մինչ քվեարկությունը քաղաքական խմբակցությունները ելույթ ունեցան վարման կարգով ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները:ՀՅԴ-խմբակցություն

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել պարտադիր բաղադրիչին, և որ կառավարության ներկայացրած նախագծում քաղաքացու կամաարտահայտությունը հաշվի է առնված:

«Բնականաբար, մեր ամբողջական առաջարկներն այս նախագծում ներառված չեն: Նախագիծը քայլ առաջ է, բայց չի լուծում այն բոլոր մտահոգությունները, որոնք ընկած են թե’ «Դեմ եմ» քաղաքացիական շարժման, թե’ բոլորիս պահանջների հիմքում: Մենք ողջամտորեն հասկանում ենք, որ սա քայլ առաջ է նախկին կառավարության կարծր դիրքորոշումից: Ահա` ինչու մեր խմբակցությունը հստակ արտահայտեց տեսակետ, որ մենք դեմ չենք այդ նախագծին, բայց նաև ամբողջական կողմ չենք, որ նախագիծն ընկալվի որպես հարցի լիարժեք լուծում: Մենք վստահաբար հայտնում ենք մեր պատրաստակամությունը` կառավարության հետ աշխատանք տանելու միջոցով վերջնականապես պարտադիր բաղադրիչը հանել մեր օրենսդրությունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Դաշնակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց համար շատ հստակ է ՍԴ որոշումը: «Դուք մեզ հարցեր մի տվեք: Մենք որոշել ենք ձեռնպահ քվեարկել, ընդամենը օգնում ենք ձեզ: Դուք մտածեք, թե նախկինում ինչպես էիք համառորեն ասում, թե դուք եք ճիշտը, և չէիք լսում մեզ: Մենք ձեզ հիմա օգնում ենք, որ այս կես քայլն ընդունվի, և պատրաստ ենք աշխատել` իսկապես նորմալ կենսաթոշակային համակարգ ունենալու համար»,- ասաց նա:

Պարզաբանում է Արծվիկ Մինասյանը`

Տպել Տպել