ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը չեն մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

արմենԽորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան քառյակը նիստ է անցկացրել և նման որոշում է կայացվել:

«Քառյակից ոչ ոք քվեարկությանը չի մասնակցի`ի նշան այս ծրագրի դժգոհության եւ մերժման»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հարցի վերաբերյալ ՕԵԿ-ի հետ քննարկում չի եղել:քառյակ1

Այն հարցին, եթե չէին մասնակցելու քվեարկությանը, ապա ինչո՞ւ էր ՀՅԴ-ն առաջարկներ ներկայացրել կառավարությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց. «Դա ին՞չ կապ ունի:

Մեր մերժումն ավելի է հիմնավորվել: Առաջարկներ ենք ներկայացրել եւ միշտ պատրաստ ենք, եթե որեւէ մեկը մեր առաջարկները կընդունի: Բոլորն էլ հասկանում են, որ եթե դրանք ընդունվեն, էական բան կփոխվի, դրա համար չեն ընդունել»:

Քառյակը կողմնորոշվել է նույն տրամաբանությամբ, ինչ կար այն ժամանակ`ոչ միայն կառավարության կազմը պետք է փոխվի, այլ նաեւ քաղաքականությունը: «Փոփոխությունները, որ կարող էին երաշխավորվել, այն ուղղությամբ, որ մենք էինք տեսնում, չկան»,- ասաց Ռուստամյանը:

Տպել Տպել