Երեւանում մեկնարկում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը

ՀամազգայինԵրեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովի պաշտոնական բացումը, որին հրավիրված են նաեւ հայրենի արվեստագետներ, մտավորականներ։

Նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ԵՊՀ-ի հետ, ինչպես նաեւ գործակցության հուշագրի ստորագրում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ։

Ժողովին իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 80 պատվիրակներ աշխարհի 15 երկրներից։

1928 թ. մայիսի 28-ին Կահիրեում Ն. Աղաբալյանի, Լ. Շանթի եւ այլ երախտավորների ջանքերով ծնունդ առած «Համազգայինը» այս տարի կդառնա 86 տարեկան:

Շուրջ 9 տասնամյակ է, ինչ «Համազգայինը», աշխարհի շուրջ 15 երկներում սփռված իր վարժարաններով, գրատուն-հրատարակչատնով, թատրոններով, երգչախմբերով եւ պարախմբերով, գրական-մշակութային հանդեսներով, հայագիտական կառույցներով շարունակում է հայապահպանության գործին ծառայելու իր անուրանալի հանձնառությունը:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության` Երեւանում կայանալիք 7-րդ Պատգամավորական ժողովը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը, կուղենշի համահայկական այս կառույցի առաջիկա չորս տարիների գուրծունեության ուղղությունները, անելիքներն ու ծրագրերը:

Համազգայինի ժողով Երեւանում

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն են Վաչե Փափազյանը, Վիգեն Յակուբյանը:

Տպել Տպել