Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է արդեն, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում:

արմեն
Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն անընդունելի է Հայաստանի համար: «Այն հայտարարությունը, թե մեր պատկերացումներով Արցախը Հայաստան չէ…իհարկե մեր պատկերացումներով Արցախը Հայաստան է, ու ճիշտ կլիներ արտահայտվել այնպես, որ կա մի գործընթաց, որի տրամաբանության հիմքում ընկած է Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, ահա ինչու մենք համարում ենք, որ Ղարաբաղը այդ ճանապարհով է իր հարցը լուծում, իսկ Հայաստանը այդ ճանապարհի երաշխավորն է: Բայց եթե այդպես էլ ասենք, իսկ ես կարծում եմ, որ դրա ժամանակը հասունացել է, ուրեմն պետք է բարձրացնել ԼՂՀ-ն Հայաստանի հետ ռազմա-քաղաքական դաշնակից լինելու հանգամանքը, և պամանագիրը, որի մասին մենք վաղուց խոսում ենք, գնալով ավելի հասունանում է:

Չի կարելի հարցերը թողնել անորոշ ձևակերպումներով»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռուստամյանը: Նա համաձայն է, որ կարելի է նույն Մաքսային Միության անդամակցության հետ կապված Ղարաբաղի հարցի կարգավորման ավելի նպաստավոր վիճակ ապահովել, և Ադրբեջանը դրանից վախենալով է, որ նման հարցադրումներով փորձում է թույլ չտալ, որ Հայաստանը որևէ միության մեջ մտնելով իր դիրքերն ամրացնի:

Ուստի, ըստ պատգամավորի, պետք է օգտագործել այն հանագամանքը, որ Ադրբեջանը այդ ձևաչափում չկա, Հայաստանն էլ ունի ունի դե ֆակտո տնտեսական տարածք Ղարաբաղի մասով և չի պատրաստվում խաթարել այդ տարածքը:

Նաև չպետք է թույլ տալ, որ այդ հարցում կիրառվեն երկակի ստանդարտներ:

Նրա խոսքով` Ղարաբաղի հարցի քննարկումը ցանկացած միջազգային ատյանում Հայաստանի համար օգտակար է, և Հայաստանը պատրաստ է դրան, ավելի քան Ադրբեջանը: «Պետք է առաջիկայում մտածել, որ ավելի հայեցակարգված ու խորքային պատասխան տրվի այս ամեն ինչին, և միայն ձևակերպել, որ այն ինչ կատարվեց Աստանայում տհաճ էր, դա քաղաքական պատասխան չէ, այլ` զգայական»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

yerkir.am

Տպել Տպել