Հաղթանակներին նվիրված տոնակատարություն Տող գյուղում

2014-06-01-11.53.49ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հունիսի 1-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերային հավաք:

Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 96 տարի առաջ նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը:

Տող գյուղը պատահակն չէ ընտրվել, այն արցախյան հերոս գյուղերից մեկն է, որի համար կռվել եւ նահատակվել են բազում հայրորդիներ, եւ որտեղ գտնվում են արցախյան գոյամարտի հերոսներ դաշնակցական Արմենչոի եւ Վիգենի շիրիմները:

Հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի Տողի Մելիք Եգանյանների ապարանքը: Ապարանքի բակում տեղի ունեցավ երդման արարողություն: Մի խումբ երիտասարդներ համալրեցին ՀՅԴ շարքերը:

Միջոցառմանը օրվա խորհրդի ելույթով հանդես եկավ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:

Պետականության, Հայաստանի Առաջին Հանրապետության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պատմական նշանակության թեմայով ելույթ է ունեցել ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կառույցի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը:

Ելույթներին հաջորդեց տոնական խրախճանքը, որը ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

aparaj.am

Տպել Տպել