Յայտարարութիւն

Հ.Յ.Դ. Բիւրոյի յայտարարութիւնը Հալէպում հակահայ արարքների մասին

ARF_Logo-coloredՀայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն դատապարտում է Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ վերջին օրերին հետզհետէ ուժգնացող յարձակումները։ Արդէն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանութիւններին իբրեւ ընդդիմութիւն հանդէս եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:

Կան փաստեր, որ Հալէպի հայաբնակ թաղամասերի վրայ սաստկացած յարձակումները խրախուսւում են յատկապէս Թուրքիայի կողմից։

Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրայ ազդեցութիւն ունեցող բոլոր, յատկապէս Արեւմտեան պետութիւններին՝ անմիջապէս իրենց լծակները օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրայ յարձակումները: Հակահայ յարձակումներին եւ գործուած ոճրագործութեանը մեղսակից կը համարուեն հովանաւորող բոլոր այն պետութիւնները, որոնք առաջքը չեն առնի այդ արարքների։

Կոչ ենք անում Սիրիայի իշխանութիւններին, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ յատկապէս քրիստոնեայ անզէն փոքրամասնութիւնների ֆիզիկական անվտանգութիւնն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաեւ համայն հայութեանը՝ հնարաւոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղուած Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների նախաձեռնութիւններին։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
4 Յունիս, 2014

Տպել Տպել