ՀԱՎԱՏԱՔ-ՉՀԱՎԱՏԱՔ


«Առավոտ» օրաթերթը հոկտեմբերի 12-ին տպագրել է «Ո՞վ տապալեց Լինդբլանդին» վերտառությամբ, որտեղ ասվում է, թե «ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ շվեդ քաղաքական գործիչներին դա զարմացնում է»: ՀԺԿ նախկին խոսնակ, ներկայումս Շվեդիայում բնակվող Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» ասել է, որ «իրեն զարմացրել է այդ տեղեկությունը», քանի որ «Շվեդիայիում հայկական մեծ ու կազմակերպված համայնք չկա և հետևաբար «ՀՅԴ-ն չէր կարող խանգարել Լինբլադի ընտրությունը»:

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանը , ով այդ օրերին գործուղվել էր Շվեդիա, նախկինում տեղեկացրել էր, այսօր էլ հաստատեց, որ դա հաջողվել է ոչ միայն հայ համայնքի, այլև տեղի ազգային փոքրամասնությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
«Ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցանք Գոթեբորգ քաղաքի բոլոր ազգային փոքրամասնությունների` ասորիների, քրդերի, հույների, սերբերի հետ»,-ասել էր Գասպար Կարապետյանը:

Այսօր նա նաեւ հիշեցրեց, որ իրենք օժանդակել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Աննելի էնոքսոնին, ով և ընտրվել է: ԶԼՄ-ներին տրամադրում ենք վերջինիս էլեկտրոնային նամակը` ուղարկված Գասպար Կարապետյանին:

«Թանկագին Գասպար Կարապետյան, Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ժողովրդին` նախընտրական ընտրարշավի ընթացքում ինձ աջակցելու համար: Աստված մեծ է և նրա օգնությամբ ու իմ ընկերների ծանր աշխատանքի շնորհիվ ես վերընտրվեցի: Մյուս անգամ, երբ կլինեք Շվեդիայում, ուրախ կլինեի հանդիպել»,- ասված է Աննելի էնեքսոնի նամակում:

Ներկայացնում ենք Աննելի Էնոքսոնի շնորհակալական այս նամակի պատճեն:

Տպել Տպել