Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թեւանիկ» ֆիլմի պրեմերիան

4_8Հունիսի 20-ին, Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմերիան Արցախում:

«Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բախկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը:jivan6

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ:

Այս տարի «Թևանիկ»-ը ներկայացվել էր հեղինակավոր Կաննի կինոշուկայում, որի դիտմանը մասնակցել են աշխաչհահռչակ մարդիկ, պրոդյուսորներ:

Ինչպես իր խոսքում նշեց «Թևանիկ» ֆիլմի պրոդյուսեր Մասիս Բաղդասարյանը, այդ ֆիլմով նրանք ցանկացել են գեղարվեստական պատմության միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում են մեկ այլ գեղարվեստական ֆիլմի՝ «Վերջին բնակիչ»-ի նկարահանումներին և հույս հայտնեց, որ «Թևանիկի»-ի ներկայացումը Կաննի կինոշուկային կօգնի նոր ֆիլմի համար միջոցներ հայթայթելու համար:

Մասիս Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին՝ ֆիլմի նկարահանումներին օժանդակելու համար:

aparaj.am

Տպել Տպել