Հերթական այց Արցախ

Արցախում էր Ժասմեն Բունիաթյանը

CAM00142Անցյալ շաբաթ 24-րդ հերթական այցով Արցախում էր գտնվում Արցախի բարեկամ, Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գործավար Ժասմեն Բունիաթյանը:

Այցի շրջանակներում նա ՀՕՄ-ի Արցախի միավորի անդամների հետ այցելել է Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության հովանավորության ներքո գտնվող Արցախի Ակնաբերդ եւ Աշան գյուղերում գտնող «Սոսե» մանկապարտեզները, մանկապարտեզի սաներին նոր խաղալիքներ եւ համազգեստներ նվիրել:

Այցի շրջանակներում նա հանդիպել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզի վերանորոգման խնդիրը:

Պայմանավորվածության համաձայն` առաջիկայում Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզը կվերոնորգվի Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության եւ ԼՂՀ կառավարության միջոցներով:CAM00144

Ժասմեն Բունիաթյանը այցելել է նաեւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում վերջերս բացված «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ արտադրամաս:

Այնուհետեւ ՀՕՄ-ի Արցախի միավորի Քաշաթաղի մասնաճյուղային խմբի հետ Բերձորում այցելել են Բերձորի մի շարք կարիքավոր ընտանիքներ եւ նվերներ բաժանել նրանց:

aparaj.am

Տպել Տպել