Բողոքի ցույց

tcuytcՀոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) , հունիսի 1-ին բողոք են ներկայացրել 2014 թվականի հունիսի 17-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների դեմ:

Հանրահավաքն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի տեղադրման դեմ: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Հոլանդիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ:Almelo-Genocide-

Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների` ոտնահարվել է հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը` հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն և ատելություն հրահրելու պատճառով:

Այդ հանրահավաքի մասին Հոլանդիայի Արտաքին գործերի նախարարին, Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարին, ինչպես նաև Անվտանգության և արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ – CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության – CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն -SGP) և Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն -PVV): Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաև հանրահավաքի կազմակերպման մասին հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաև անվճար երթևեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:

Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն Հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բարաձևը):

Տպել Տպել