Թե ինչպես եւ ինչու հայկական կողմի առաջարկությունները չեն անցել

Աղվան Վարդանյանը՝ Բաքվից

2014-AS-Plenary-CompositԱդրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկատվություն տարածեց, թե Բաքվում անցկացվող ԵԱՀԿ պառլամենտական ասամբլեայի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովում Հայաստանը պահանջել է շտկումներ մտցնել հանձնաժոովի զեկույցի ու բանաձեւերի մեջ. Ադրբեջանական լրատվամիջցոը նշումէ , թե այս հայաստանյան պատվիրակության զղեկավար արտաշես Գեղամյանը առաջարկել է «Հելսինկի+40. Հանուն յուրաքանչրյուր անձի անվտանգության» անվամբ բանաձեւում ուղղում կատարել’ կապված «ազգերի ինքնորոշման վերաբերյալ» դրույթի հետ, սակայն նրա առաջարկը պատվիրակները դիմավորել են դժգոհության աղմուկով եւ իբր զեկույցի հեղինակ, սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը Գեղամյանին ասել է, թե վերջինիս առաջարկը չի համապատասխանում տվյալ փաստաթղթին եւ խնդրել է չխախտել նիստի կանոնակարգը:աղվան-300x168
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Բաքվում հայկական պատվիրակության կազմում եւ հենց կոնկրետ այս հաննաժողովի աշխատանքներին ընդգրկված Աղվան Վարդանյանը նշեց , մի թե նման որեւէ բան չի եղել ու ադրբեջանական այս «տեղեկատվությունն» ամբողջության սուտ որակեց եւ նշեց, որ տրամաբանորեն էլ դա չէ կարող այդպես լինել: «Այդ ամբողջ խոսակցությունները, վերջին նախադասությունը’ լրիվ սուտ են. Այդպիսի բաներ, առհասարակ, չեն էլ լինում, այիսնքն: ընդամենը քվեարկվել է,, ընդ որում’ քվեարկվել է երկու անգամ, իսկ ինչ որ գրում է ադրվբեջանական լրատվամիջոցը, թե իբր այդ ուղղման տեղը չէ, կամ դժգոհության աղմուկ եւ այլն’ ամբողջությամբ սուտ է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Իսկ եղելությունը ներկայացնելով ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատմեց, որ արձանագրությունների նախագծերը կան, եւ սովորաբար յուրաքանչյուր պատվիրակությու կարող է փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել: Հայկական պատվիրակությունը, դեռեւս մինչեւ Բաքու մեկնելը’ Երեւանից է առաջարկություն արած է եղել, որ արձանագրության երկրորդ կետում հավելվի Հելսինկյան ակտի’ ժողովուրդների իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթները. «Այդ զեկույցում ամրագրված չէ նաեւ տարածքային ամբողջականությոան սկզբունքը. բայց քանի որ հարցը վերաբերում էր մարդու իրավուքններին, մենք առաջարկել ենք, որ ազգերի ինքորոշման իրավունքն ու ազգերի ինքնորոշման իրավունքը ավելացվեն զեկույցի երկրորդ կետում»,- ներկայացրեց Աղվան վարդանյանը:

Հայկական կողմի առաջարկությունը դրանից հետոլ դրվել է քվեարկության եւ ձայների 22 դեմ 20 կողմ հարաբերակցությամբ չի անցել: Չնայած հայկական կողմի առաջարկությունը չի անցել, նշեց Վարդանյանը, բայց անգամ այդ տեսքով այդ զեկույցը Հայաստանի Հանրապետության համար վտանգ չի պարունակում, քանի որ այնտեղ ներառված չէ նաեւ տարածքայկին ամբոթղջականության սկզբունքը, այլ միայն Հելսինկյան եզրափակիչ ակտն է նշված եւ վերաբերում է ընդհանրապես մարդու իրավունքներին:

Հայ պատգամավորը պարզաբանեց նաեւ այդ նիստերի կանոնակարգ-ընթացքին վերաբերող մի քանի նրբություններ ու նշեց, թե այս օիրերին ԵԱՀԿ ՊԱ ասամբլեայի 3 հիմնական հանձնաժողովներում զեկույցների նախագծերն ու դրանց վերաբերյալ պատվիրակների առաջարկներն են քննարկվում ու քվեարկության դրվում, այնպես որ ոչ ոք հայկական կողմին չէր կարող ասել, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու տեղը չէ, կամ դա հակասում է կանոնակարգին’ ընդհակառակը… Ու քնաի որ յուրաքանչյուր պատվիրակություն իրավունք ունի զեկույցի ու արձանագրության վերաբերյալ փոփոխությունների առաջակությամբ հանդես գալ, որոշակի ձայներ ստացած առաջարկություններն անպայման ընդգրկվում են քննարկումներում ու դրվում քվեարկության:

Իսկ թե ով կամ ինչու խանգարեց հայկական պատվիրակության առաջարկի հաստատմանը, Աղվան Վարդանյանը պարզաբանեց, թե սովորաբար ով զեկույցը պատարստել ու նախնական արձանագրությունը կազմել է, նա է արտահայտում իր դիրքորոշումը’ կողմ է որեւէ առաջարկի, թե դեմ, ու եթե դեմ է լինում, հիմնականում, այդ առաջարկը չի քվեարկվում: Այս դեպքում զեկույցի ու նախագծի հեղինակ սերբ պատվիրակ Գորդանա կոմիչը դեմ է եղել հայկական կողմի առաջարկին: «Երկու անգամ դրվեց քվեարկության ու երկրորդ անգամ հավաքեց 20 կողմ ու 22 դեմ’ նույնիսկ մենք չէինք էլ սպասում, թե դրանից հետո այդքան կողմ ձայներ կհավաքենք»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել