Մեծ Բրիտանիային մասնակից դարձնել այդ պայքարին

Fotor0715135542Հուլիսի 6-12-ը Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով գտնվել են Լոնդոնում:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարցադրումները, որ դրվում էին հայկական պատվիրակության առաջ բավականին սուր էին ու խորը պատասխաններ էին ակնկալում. «Մեծ Բրիտանիան խոշոր ներդրումներ ունի Ադրբեջանում և սա չի կարող չազդել քաղաքականության վրա: Բայց շատ կարևոր է, որ մենք կարողանանք ներկայանալ լուրջ հակակշիռ փաթեթով, որը մեզ հնարավորություն կտա Բրիտանիայի հետ առավել գործընկերային հարաբերություն հաստատել:

Բացի այս, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք պետք է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը բերենք թուրքական մերժողականության քաղաքականության դեմ պայքարում` Մեծ Բրիտանիային մասնակից դարձնելով այդ պայքարում»:

Տպել Տպել