Քեսաբին տրամադրված օժանդակությունները բաժանվում են բնակիչներին

Fotor0715192433Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբին տրամադրված օժանդակություններն հերթականությամբ բաժանվում են բնակիչներին:

Նրա խոսքով` արդեն 2 դրամական օժանդակություններ բաժանվել են քեսաբցիներին, բացի այդ, Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել բնակիչներին: «Տրամադրված գումարներով ջրի ամբարներ են գնել, որոնք գողացվել էին, նաև բույսերը դեղելու պոմպ են գնել, որը բնակիչները միմյանց փոխանցելով կօգտագործեն»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ սիրիական իշխանությունները մինչև ձմեռ բույսերը դեղելու համար նախատեսված տրակտորներ է տրամադրել:

Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներում քեսաբցիներին կտրամադրվեն մյուս օժանդակությունները:

armenpress.am

Տպել Տպել