Միանա՞լ, թե՞ չմիանալ հանրահավաքին

Fotor0716133153Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին «ոչ կուսակցական» հանրահավաք է հրավիրել՝ խոսելու բնակչությանը հուզող սոցիալական հիմնախնդիրների, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, դրան հակազդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, եւ բոլոր շահագրգիռ անձանց, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, կոչ է անում միանալ բողոքի ակցիային։ Կուսակցությունները մտադի՞ր են արձագանքել ՕԵԿ-ի հրավերին։

Լիլիթ Գալստյան – ՀՅԴ ԳՄ անդամ

-Նախ՝ ՕԵԿ-ի հանրահավաքը «ոչ կուսակցական» է։ Բացի դրանից, «Օրինաց երկրի» նախագահի ասուլիսում նշվել է, որ որեւէ կուսակցության հանրահավաքի մասնակցության հրավեր չի հղվել։ Հետեւաբար հուլիսի 18-ի միտինգին մասնակցել-չմասնակցելու հարցը ԳՄ-ում քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտություն էլ չի եղել։

Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներ ներառող հինգ գերակայություններին, որոնց մասին խոսում է ՕԵԿ-ը, դրանք նորություն չեն մեր հանրության եւ քաղաքական ուժերի համար։ Իրավիճակը ներկայացնելը դեռ բավարար չէ։ Խնդիրն այն է, թե ինչպես հաղթահարել այդ արատավոր իրականությունը, ինչպես ապահովել համապատասխան հասարակական հենարան եւ համոզիչ լինել։

armworld.am

Տպել Տպել