Արտագաղթի կասեցման ծրագիրը քննարկումների փուլ է անցնում

Fotor071623246Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից մշակված Հայաստանում արտագաղթի կասեցման ծրագիրը դեռևս քննարկումների փուլ է անցնում` այդ թվում նաև քառյակի շրջանակում. այս մասին Tert.am-ին ասաց ՀՅԴ պատգամավոր, ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանը՝ պնդելով, թե ծրագրի մասին չի մոռացվել։

«Մենք ներկայացրել ենք, հիմա նորից քննարկումներ ենք իրականացնում և հույս ունենք, որ առաջիկայում նորից օրակարգային հարց կդառնա, որովհետև մի ուժի, մի քաղաքական միավորման խնդիր չի սա։ Քանի դեռ չի գիտակցվել, որ նման համապարփակ ծրագիր պետք է մշակել և իրագործել, հնարավոր չէ արդյունքի հասնել»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, թե այնպես չէ, որ այդ ծրագիրը ՀՅԴ-ն հայտարարել է և ասել, որ միայն իրենք են անում։ «Հատուկ ասում ենք, որ այդ ծրագիրը կարող է արդյունք ունենալ, եթե բոլորը մասնակցեն։ Եթե միայն իշխանությունն է՝ չի կարող, եթե միայն ընդդիմությունն է, էլի չի կարող, առավել ևս ընդդիմության որևէ առանձին միավոր չի կարող դա անել»,- ասաց նա։Ավելին՝ ըստ նրա, հասարակության բոլոր խավերը պետք է մասնակցեն, որը ծրագրի էությունն է։

«Քանի դեռ այդ գիտակցությունը ոչ բոլորի մոտ է, մենք աշխատում ենք, որ դա ամրապնդվի, որ անհրաժեշտ է համապարփակ, միասնական, ամբողջական ծրագիր և գործողությունների պլան»,- ասաց նա։

Իսկ թե ինչու գոնե քառյակի շրջանակում հարցը չեն բարձրացնում՝ պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, քննարկումները գնում են, երբ որ ես ասում եմ խոսակցությունները գնում են, հենց դրա մասին է խոսքը»։

tert.am

Տպել Տպել