ՀՅԴ Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները` երեխաների համար

Fotor0725110151ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները Կոտայքի մարզում ճամբարներ են կազմակերպում տեղացի երեխաների համար:

Ճամբարը Քանաքեռավանում մի քանի օր առաջ է սկսվել: Երեխաները բաժանվել են երկու խմբի: Դրանցից մեկում օրը սկսվել է լեռնագնացության մասին դասով:

Միգուցե երեխաներից շատերը մի օր կցանկանան լեռնագնաց դառնալ. գիտելիք պաշարել է պետք: Մյուս խմբում էլ սովորում են հայրենասիրական երգեր:

Տպավորված են նաեւ Լիբանանից հայրենիք ժամանած խմբապետերը: Հաճույքով են աշխատում փոքրիկների հետ:

Տպել Տպել