Հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին

Նրանք փլուզեցին լռության պատնեշը

Fotor072513589ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հուլիսի 26-ին ժամը 19:00–ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կազմակերպում է հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին:

«Հայ Յեղափոխական Բանակ»-ի 5 երիտասարդները ՝ Սեդրակը, Վաչեն, Սարգիսը, Սիմոնն ու Արան գիտակցելով, որ միմիայն դիվանագիտական ուղիներով հայոց ցեղասպանության հարցը առաջ մղելու ջանքերը մնում են ապարդյուն, Հայ Դատի մասին համաշխարահային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելու նպատակով դիմեցին անձնազոհության և 1983թ.-ի հուլիսի 27-ին պաշարեցին Պորտուգալիայի Լիսաբոն մայրաքաղաքում գտնվող թուրքական դեսպանատունը: Այս քայլը փլուզեց լռության պատնեշը և աշխարհը սկսեց խոսել հայկական հարցի մասին:

Անմահացած 5 հայորդիները իրենց կյանքը հայ դատի զոհասեղանին դրեցին հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ հարթելով գալիք պահանջատեր սերունդների Հայ դատի հետապնդման ուղին: Այս հերոսական քայլը ոգևորեց շատ հայ երիտասարդների, ովքեր միացան Արցախի ազատագրական պայքարին :

Ամեն տարի հուլիսի 27-ին դաշնակցական երիտասարդները ՝ «Լիսաբոն 5»-ի հիշատակը վառ պահելու և հասարակությանն իրազեկելու նպատակով կազմակերպում են հուշ-երեկո, ֆիլմի դիտում, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ:

Տպել Տպել