ԼՂՀ Նախագահը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին

«ԱՊԱՌԱԺ» – Հուլիսի 31-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին:

Հանդիպման ընթացքում Գասպար Կարապետյանը Արցախի նախագահին է ներկայացրել այս տարվա հոկտեմբեր ամսում Եվրոպայում Արցախին նվիրված միամսյակի շրջանակներում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից նախատեսվող ծրագրերը:

Նախագահ Բակո Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրաենյակների միջոցով կատարվող աշխատանքներից և հույս հայտնել, որ Արցախի միամսյակի շրջանակնրում իրականացվելիք միջոցառումները կծառայեն ակնկալվող նպատակներին:

Արցախի նախագահը իր պատրատակամությունն է հայտնել Արցախի իշխանությունների կողմից հարկ եղած աջակցությունը ցուցաբերել` նախատեսվող միջոցառումների և ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

230314-Dashnakcutyun-1-Info

Տպել Տպել