Հայ դատի հանձնախումբը #StopAliyev արշավ է նախաձեռնել

06.08.14-4982stopalievԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը #StopAliyev անվամբ արշավ է սկսել Ֆեյսբուք եւ Թվիթեր սոցիալական ցանցերում:

Դրանով հանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատերերին իրազեկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կառավարության իրականացրած սահմանային հարձակումների, հայկական կորուստների մասին:

Լեռնային Ղարաբաղի անկախության ու խաղաղության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել արշավին: Հանձնախումբը նաեւ հորդորել է սոցցանցերի միջոցով նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ալիեւին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց:

Տպել Տպել