Նախապատրաստվում է դիմում Սահմանդական դատարանին

Արծվիկ Մինասյանի պատասխանը 168.am-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Fotor0717143022ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով նոր չէ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ամեն կերպ քաղաքացիներին համակարգում տեսնի, և առաջացած բոլոր խնդիրները կառավարության կողմից մեկնաբանվում են, որ «այո, անձը պարտավոր է վճարում անել», և քաղաքացին այս դեպքում այլ ելք չունի:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու համար: Թե երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացավ ասել` նշելով, որ դիմումը պետք է քառյակում ևս քննարկվի և համաձայնեցվի։ «Հավանաբար, սեպտեմբերի մեջ կներկայացվի ՍԴ»,- ասաց նա:

168.am

Տպել Տպել