Տեղի է ունենում քառյակի նիստը

Fotor091712134Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քիչ առաջ սկսվեց ոչ իշխանական ուժերի (քառյակի) նիստը։

Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։

ՀՅԴ-ից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ից այստեղ են Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։

Նիստում որոշվելու է համատեղ հանրահավաքի օրն ու մարզային այցելությունների օրակարգը։

Տպել Տպել