ՀՅԴ -ն հանրահավաքին չի մասնակցի

ՀՅԴԱյսօր քառյակը նիստ էր հրավիրել, որի ընթացքում պետք է հստակեցներ առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցեր:

Օրակարգում եղել է հիմնական 3 հարց`

1. համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը,

2. հանրահավաքի օրակարգը և բովանդակությունը,

3. միասնական մարզային այցելությունները:

Նիստում որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու:

ՀՅԴ-ն չի մասնակցի այդ հանրահավաքին, քանի որ կան էական տարաձայնություններ` այն լրջագույն հարցերի հետ կապված, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են:

ՀՅԴ-ն չի մասնակցի նաև մարզային այցելություններին:

Տպել Տպել