Հանդիպում Միխաիլ Կրոպաչովի հետ

Fotor0917113956Ս. թ. սեպտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Միխաիլ Կրոպաչովի հրավերով տեղի ունեցավ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հետ:

Ողջունելով գլխավոր հյուպատոսին համալսարանի ռեկտոր Մ. Կրոպաչովը շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նշել, որ Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանը սերտ պատմական կապեր ունի Հայաստանի, հայ գիտնականների և դասախոսների հետ, բավական է նշել հայ ականավոր գիտնականներ Թախտաջյանին և Վ. Համբարձումյանին:

Ռեկտորը տեղեկացրել է գլխավոր հյուպատոսին, որ ամեն տարի մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ ուսման համար ընտրում են ՍանկտՊետերբուրգի Պետական համալսարանը և այդ իսկ պատճառով շատ կարևոր է համագործակցությունը Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ:

Ռեկտորը նշել է նաև, որ միջբուհական և այլ համաձայնագրերի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը համագործակցում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի Պետական համալսարանի, Սլավոնական համալսարանի և Ճարտարագիտական համալսարանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարող են իրականացվել գլխավոր հյուպատոսության աջակցությամբ և կօգնեն Պետերբուրգի Պետական համալսարանում սովորող հայ ունկնդիրներին: Մասնավորապես Մ. Կրոպաչովը ցանկություն է հայտնել համալրել համալսարանի գրադարանը ռուսերեն լեզվով տպագրված հայկական դասագրքերով, գիտական աշխատանքներով և քարտեզներով:

Հրայր Կարապետյանը տեղեկացրել է ռեկտորին, որ նախքան համալսարան գալը հանդիպում է ունեցել Պետական համալսարանի հայ ուսանողների հետ և լսել առկա խնդիրները կապված համալսարանի հայագիտության բաժնում Հայաստանի պատմության դասավանդման հետ:

Առաջարկություն եղավ տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ համալսարանի տարածքում կազմակերպել ազգային միջոցառումներ, սեմինարներ, կլոր սեղաններ համախմբելով Ռուսաստանում սովորող Հայաստանի քաղաքացի ուսանողներին:

Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ռեկտորին ընդունելության համար և կարևորել նման տիպի հանդիպումները:

Տպել Տպել