ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ- Պետերբուրգում

Fotor0926142938Ս.թ. սեպտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

Ընդունելությանը մասնակցեցին ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն:

Ընդունելության սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադառնալով ՀՀ 23-ամյա անկախության կարևոր փուլերին հատկապես ընդգծելով Արցախի խնդրով մեր մոտեցումներն և հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը հավատարիմ մնալու ՀՀ սկզբունքային դիրքորոշումները: Ելույթում Հրայր Կարապետյանը նաև անդրադարձավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից դատապարտող և անզիջում դիրքորոշումներ հնչեցնելու անհրաժեշտությանը՝ նոր ցեղասպանություններ թույլ չտալու և մարդկության դեմ նոր ոճիրները կանխելու որպես միջոց:

Ելութներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգում և ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորևը, պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիատրովսկին:

Սանկտ-Պետերբուրգի տեղի իշխանությունների ներկայացուցիչերի կողմից ընթերցվեցին Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները:

Վերջում տեղի ունեցավ համերգ՝ ուր հնչեցին հայ և ռուս արվեստի գործիչների ստեղծագործություններ:

Տպել Տպել