ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուտակայինի հարցով դիմել են ՍԴ

Fotor01003153028Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի սահամանադրությունը վիճարկելու խնդրով դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան: Ինչպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը ներկայացվեց Սահամանադրական Դատարան (դիմումը և կից փաստաթղթերը 500 էջ)» ,- գրել է պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը հրապարակել է նաև ՍԴ դիմելու ձևաթուղթը, որից երևում է, որ դիմումի տակ ստորագրել են ՀՅԴ և ԲՀԿ պատգամավորները, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ընդհանուր` 33 մարդ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը սկսել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները: Քառյակի մյուս երկու քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, նպատակահարմար չեն համարել այդ հարցով ՍԴ դիմելը, սակայն խոստացել էին աջակցել այդ նախաձեռնությանը:

armenpress.am

Տպել Տպել