Հանրաքվեի տապալումը որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ

Fotor01017121024Ոչ իշխանական միավորմանը նախկինում մաս կազմող ՀՅԴ-ն, հայեցակարգի` առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում կներկայացնի իր առաջարկները:

Մեր հիմնական մոտեցումները ժամանակին ներկայացվել են բայց, երեկ հրապարակված փաստաթուղթը, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարիք ունի մանրամասն ուսումնասիրման, ոպեսզի կարողանանք նաեւ մեր փաթեթի ամբողջականությունը գնահատել եւ դրանիցց հետո ներկայացնել առաջարկություններ»- « Հայկական Ժամանկ» -ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ինչպես օրերս մեզ հայտնել եէ ՍԴ նախագահ, սահմանարական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, առաջիկայում հայեցակարգի քաղաքական քննարկումների փուլ է սկսվելու:

Երեկ, երբ Արծվիկ Մինասյանին հարցրեցինք, թե առաջին հայացքից ինչպիսի տպավորություն է հայեցակարգից, պատգամավորը պատասխանեց. « Կարծում եմ, զուտ կառուցվածքի եւ խնդիրների բացահայտման տեսակետից լավ, մանրամասն մշակված է: Բայց նաեւ կառուցվածքային առումով ավելի շատ շեշտադրում պետք է լինի առկա խնդիրների առարկայական ներկայացմանը, որպեսզի քաղաքացիները ըմբռնեն, թե ինչու են անհրաժեշտ փոփոխությունները»:

-Պարոն Մինասյան, Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներից մեկն այն էր, որ կառավարման համակարգի փոփոխությունը պետք է տեղի ունենա քաղաքական լայն կոնսենսուսի արդյունքում: Բայց ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակում են ասել, որ բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու: Այս դեպքում ինչպես կարող է տեղի ունենալ կոնսենսուս, ինչ կարող է լինել, ինչպես եք պատկերացնում:

-Քաղաքական լայն կոնսենսուս ասվածը քաղաքական ուժերի մեխանիկական միավորում կամ քաղաքական ուժերի թվաբանական գնահատման խնդիր չէ, այլ ավելի շատ համոզմունքների եւ ծրագրային դրույթների համադրման հարց է: Եվ այս տեսակետից կարծում եմ, որ կառավարման խորհրդարանական համակարգի պաշտպանության հարցը, որ դրված է թե ԲՀԿ-ի, թե «Ժառանգության» ծրագրային դրույթներում, համահունչ է փոփոխությունների անհրաժեշտությանը: Եթե մեր հարգարժան գործընկերները այսօր մերժում են, նշանակում է, առնվազն ծրագրի մակարդակում պետք է փոփոխություն իրականացնեն, որպեսզի նաեւ հասարակությունը եւ իրենց ընտրողները իմանան, որ ծրագրային փոփոխություն է, այլ ոչ թե իրավիճակային գնահատական է տրվում: Ես չեմ թերագնահատում իրենց մոտեցումները, այլ համարում եմ, որ քանի դեռ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել, հայտարարությունն առ այն, որ ամեն ինչ արվում է իշխանության վերատադրությունը կազմակերպելու համար, պաշաճ չէ: Իսկ ընդդիմությունը ինչպես պետք է բացառի նման մեխանիզմների գործադրումը: Սահմանադրական փոփոխությունը մերժելով` այդպիսի վերարտադրությունը չենք բացառում, որովհետեւ գործող Սահմանադրության պայմաններում է վերարտադրություն տեղի ունեցել: Մյուս փաստարկը, որ բերվում է առ այն, թե ներկա պայմաններում հասարակությունը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի, կարծում եմ, ճիշտ չէ համադրել սահմանադրական փոփոխությունները ստեղծված իրավիճակի հետ: Անշուշտ, եթե գոհացնող իշխանություն լիներ, Սահմանադրության շրջանակներում այլ խնդիրներ լուծված կլինեին: Բայց գոհացնող իշխանություն չէ այն պատճառով, որ սահմանադրական կարգավորումները թույլ չեն տվել, որպեսզի այդպիսի իշխանությունը ձեւավորվի: Եվ անձի փոփոխությունը մեկ այլ անձով որեւէ ձեւով չի երաշխավորում քաղաքացիների` Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքների իրացում: Մենք վստահ ենք, որ քանի դեռ սահմանադրական մակարդակում չեն ճշգրտվել մեխանիզմները, իշխանության կազմալուծման օրինական սահմանադրական մեխանիզմը չի ապահովել ժողովրդի քվեի լիարժեք իրացում, նշանակում է միշտ կունենաք այդ խնդիրը: Այդ տեսակետից ինձ համար անհասկանալի է մեր գործընկերների կողմից մերժողական տրամադրվածությունը:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ եռյակի հանրահավաքների միջոցով հանրաքվեն տապալվի։

– Ես դժվարանում եմ պատկերացնել այդպիսի իրավիճակ, որպեսզի տապալվի, անհրաժեշտ է, որ խորամուխ լինեն բովանդակության մեջ։ Եթե չեն խորանում, միայն հայտարարում են, որ իշխանությունը նպատակ ունի այսպիսի բան անելու, թույլ փաստարկ է։ Նրանք պետք է հանդես գան հակառակ փաստարկներով։ Եթե չկա այդպիսի ձեւակերպում, ինչի՞ հիման վրա պետք է տապալվի։ Հանրաքվեի տապալումը, իմ կարծիքով, որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ։ Նրանք հանրությանը, ի վերջո, պետք է բացատրեն, թե ինչու են դեմ։ Քանի դեռ գաղափարական, փաստարկված ծրագրային հիմք չկա սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես գալու, շատ դժվար է լինելու այդ ուժերին տապալել հանրաքվեն։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

armtimes.com

Տպել Տպել