Նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

Fotor01020130424Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն է: Ռոբերտսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Նա նաեւ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է:

Ռոբերտսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը:

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ:

armenpress.am

Տպել Տպել