Դաշնակցությունը իր որոշումները չի փոխում

Fotor010229436Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին օրենքի», առնվազն 1.5 ամսվա ընթացքում պետք է ուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո խորհրդարանում ներկայացված խորհրդարանական ուժերը բազմից դիրքորոշումներ հայտնել են Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ. այսուհանդերձ Tert.am-ը, առաջիկա արտաքին քաղաքական մարտահրավերին ընդառաջ, ևս մեկ անգամ ճշգրտեց ԱԺ խմբակցությունների դիրքորոշումն ու քվեարկության կերպը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԵՏՄ-ի պայմանագրին իրենց կողմ դիրքորոշումը արտահայտեց «բարով գա» բառակապակցությամբ. «Դաշնակցությունը միշտ իր որոշումները, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն, չի փոխում և էդպես հեշտ չի վերանայում, ի տարբերություն ոմանց, և որոշ քաղաքական ուժերի: Սա է երևի, որ քաղաքական լայն շրջանակում որոշ ջղաձգումներ է առաջացնում»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ մաքսակետին, ապա ՀՅԴ-ն այս հարցում կջղաձգվեր, եթե վստահ լիներ, որ նման բան լինելու է: «Այդ փաստաթուղթը կբերվի, Դուք էլ կտեսնեք, որ նման բան դրանում չկա»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել