Սպասում ենք կոնսուլտացիաների սկսվելուն

Fotor0929100251ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում իրենց հրապարակած առաջարկների զգալի մասը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում հաշվի է առնված։ «Փաստաթուղթը որակյալ է, քանի որ մանրամասնություններ ճշտելու անհրաժեշտություն կա, դրա համար մեր ամբողջական գնահատականը կտանք հետագայում»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց նաեւ, որ ՀՅԴ եւ իշխանության ներկայացուցիչների համագործակցության մասին խոսելիս գործընթացը ավելի ճիշտ կլինի բնորոշել որպես քաղաքական կոնսուլտացիաներ։ «Կոնսուլտացիան հայտարարվել է, բայց դեռ չի սկսվել, մենք սպասում ենք ֆորմալ առումով սկսվելուն»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

zhoghovurd.am

Տպել Տպել