Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք` Սանկտ Պետերբուրգում

լենինգրադՑեղասպանության 100-ամյա տարելիցին են պատրաստվում Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցները: Հիշատակի համերգների ցանկն օրերս համալրվել է եւս մեկով:

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչություն` բարձր արվեստի միջոցով:

Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք է անցկացվում Սանկտ Պետերբուրգում, որը տեւելու է մինչեւ 2015թ-ի ավարտը: Շարքի մաս կազմող «Հայաստանի ականավոր ձայներ» խորագրով համերգը հյուրընկալել էր Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը:

Միջոցառումն անցկացվել է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ու քաղաքի հայկական մշակութային ինքնավարության, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգի դղյակներ» միջազգայիյն փառատոնի աջակցությամբ:

Տպել Տպել