Բոլիվիայի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

boloviaԲոլիվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող, հանցագործությունը դատապարտող եւ Հայ ժողովրդին զորակցույթուն հայտնող բանաձեւը:

Սենատի նախագահ սենատոր Սոնիա Գվարդիա Մելգարը «Պրենսա Արմենիա» հայկական լրատվականին ասել է, որ միաձայնությամբ հրապարակված բանաձեւը ընդունվել է ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից՝ նախապես արժանանալով Արտաքին գործերի նախարարության հավանությանը: «Մենք մեր լիակատար աջակցությունը, համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում ինչպես հայ ժողվրդին, այնպես էլ քրդերին, քանի որ մեր պետական Սահմանադրությունը` օրենքների օրենքը մերժում է խտրականությունը, մարդու իրավունքների խախտումը եւ ցեղասպանությունները»:

Նա հավելել է, որ նկատի ունեն 1915-23 թվականներին հայերի դեմ Թուրքիայի պետության գործած հանցանքը: Բանաձեւի ամբողջական տեքստը հետեւյալն է՝«Բոլիվիայի Օրենսդիր Ժողովը կիսում եւ զորակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության եւ արդարության հաստատման: Նա հայտարարում է իր զորեղ հանձնառությունը մարդու իրավունքների եւ արդարության պաշտպանության ուղղությամբ եւ դատապարտում Հայ ժողովրդի դեմ գոծադրված Ցեղասպանության եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանությունը»:

Հիշեցնենք, որ լատինաամերիկյան այս երկրից զատ այդ մայրցամաքում Ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտել են նաեւ Ուրուգվայը եւ Արգենտինան: Ուրուգվայն ընդհանրապես առաջին պետությունն է, որ նման փաստաթուղթ է ընդունել:

30.11.2014

Տպել Տպել