Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձեւ է ընդունել, հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը:
Եկեղեցիների խորհուրդը բանաձեւը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ: Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ արձագանք տրեր 1915-ին, ապա հնարավոր կլիներ խուսափել դրանից հետո տեղի ունեցած այլ ջարդերից ու կոտորածներից: Եկեղեցական ժողովի շատ մասնակիցներ իրենց հանձնառությունն են հայտնել Վիրջինիայի հայ համայնքի հետ մասնակցելու Սբ. Հակոբ հայկական եկեղեցում 2015 թ. ապրիլի 18-ին տրվելիք էկումենիկ պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:
news.am







